Էրդողանի ուղերձը թուրքական ժխտողականության նոր մոտեցումն է. Թուրքագետ
Քաղաքական
17:50 23/04/2014

Էրդողանի ուղերձը թուրքական ժխտողականության նոր մոտեցումն է. Թուրքագետ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձն աննախադեպ է ինքն իրենով, սակայն նույնաբովանդակ` ժխտողականության հարցում: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը` մեկնաբանելով այսօր, ապրիլի 24-ին ընդառաջ արված Թուրքիայի վարչապետի հրապարակած ուղերձը:

«Աննախադեպ է նրանով, որ առաջին անգամ երբևէ Թուրքիայի վարչապետը ապրիլի 24-ի նախաշեմին հանդես է գալիս ուղերձով Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Միևնույն ժամանակ, Էրդողանի ուղերձը թուրքական ժխտողականության նոր մոտեցումն է, որը որդեգրվել է Թուրքիայի կողմից վերջին շրջանում: Սա թուրքական ժխտողականության վերախմբագրման, հղկման ենթարկված մոտեցումն է, որը դրվել է շրջանառության մեջ», -նկատեց թուրքագետը :

Մեր զրուցակցի խոսքով, Թուրքիան ժխտողական քաղաքականության հարցում անցում է կատարել բացարձակ, կոշտ ժխտողականությունից դեպի «փափուկ» ժխտողականության:

«Պաշտոնական Անկարան քայլեր է ձեռնարկում Հայոց ցեղասպանության հարցում վարել այնպիսի ժխտողական քաղաքականություն, որը որոշակիորեն ընկալելի կլինի միջազգային հանրության համար` ի տարբերություն բացարձակ ժխտողականությանը: Էրդողանի այս ուղերձը պետք է հենց այդ տեսանկյունից դիտարկել, որի թիրախը միջազգային հանրությունն է»,- նշեց նա:

Նախորդող հրապարակում`

Էրդողանը ցավակցություն է հայտնել «15 թվականի դեպքերի» հետ կապված (Լրացված)

 

Placeholder
Էրդողանի ուղերձը թուրքական ժխտողականության նոր մոտեցումն է. Թուրքագետ