ԱԺ ոչ իշխանական ուժերը ապրիլի 25-ին կրկին կհանդիպեն
Օրվա մամուլ
09:06 24/04/2014

ԱԺ ոչ իշխանական ուժերը ապրիլի 25-ին կրկին կհանդիպեն

ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը իրենց հերթական համատեղ հանդիպումը կանցկացնեն ապրիլի 25-ին՝ ուրբաթ օրը, ժամը 12:00-ին ԲՀԿ խմբակցությունում: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի թղթակցին հայտնել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, ով ԲՀԿ ներկայացուցիչներից է քառյակում:

Թերթի թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչ օրակարգով է տեղի ունենալու հանդիպումը, ինչին նա պատասխանել է. «Չգիտեմ, տեղում կորոշենք, այս պահին պարզ չէ»:

Հիշեցնենք, որ 4 ուժերի համատեղ վերջին հանդիպումը տեղի է ունեցել անցած շաբաթ՝ չորեքշաբթի օրը:

Placeholder
ԱԺ ոչ իշխանական ուժերը ապրիլի 25-ին կրկին կհանդիպեն