Ա.Դավթյա՞նն էլ կգնա Աշոտյանի հետքերով
Քաղաքական
10:45 26/04/2014

Ա.Դավթյա՞նն էլ կգնա Աշոտյանի հետքերով

Վերջին օրերի հիմնական թեմաներից մեկը նոր կաբինետի ձևավորումն է ու քանի դեռ միայն մի քանիսն են նշանակվել նախարարների պաշտոններում, խոսակցություններն այն մասին, թե ում կհասնեն մնացած պորտֆելները չեն դադարում: Ուշադրությունն այժմ սևեռվել է Կրթության և գիտության նախարարի պաշտոնի վրա, որն, ասում են, այլևս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չի ստանձնելու:

Ըստ շրջանառվող լուրերի` ԿԳ նախարար է նշանակվելու ԱԺ Կրթության և գիտության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը: Բնական է, պատգամավորը Panorama.am-ին ասաց այն, ինչ ասում են նման դեպքերում` իր հետ նման քննարկում չի եղել, նշանակման վերաբերյալ տեղեկացված չէ, իսկ «եթե»-ներով էլ առաջնորդվել չի ցանկանում:

Հիշեցնենք միայն, որ լուրերն իրականություն դառնալուց այնքան էլ հեռու չեն, եթե հաշվի առնենք անցյալի փորձը: Նույն Ա.Աշոտյանը, ով 2009 թ. մայիսից ՀՀ կրթության և գիտության նախարար է, նախքան այդ գլխավորել է նույն հանձնաժողովը, որ այսօր Ա.Դավթյանի նախագահության տակ է: Սակայն մինչ այդ Ա.Դավթյանը կրթության ոլորտի հետ կապ չի ունեցել. մասնագիտությամբ տնտեսագետ ՀՀԿ-ական պատգամավորը երկու տարի շարունակ եղել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ և գործընկեր Ա.Աշոտյանի նշանակումից հետո հայտնվել կրթության ոլորտում: Հնարավոր է ԱԺ Կրթության և գիտության մշտական այդ հանձնաժողովն իսկապես տրամպլին է օրենսդիրից գործադիր…
 

Placeholder
Ա.Դավթյա՞նն էլ կգնա Աշոտյանի հետքերով