Արամ MP3-ին՝ եվրատեսիլյան բեմում միայնակ (տեսանյութ)
Մշակույթ
14:50 26/04/2014

Արամ MP3-ին՝ եվրատեսիլյան բեմում միայնակ (տեսանյութ)

«Եվրատեսիլ-2014» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն և հայաստանյան պատվիրակությունը վաղը մեկնելու են Կոպենհագեն, իսկ արդեն ապրիլի 28-ին մեր պատվիրակը ունենալու է իր առաջին փորձը: Այս մասին ասուլիսում հայտարարեց հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Նա նաև տեղեկացրեց, որ Արամ MP3-ն բեմում կլինի միայնակ, առանց բեք-վոկալի:

«Քննարկումներից հետո մենք եկանք այն եզրակացության, որ երգն իր տրամաբանությամբ հնչեղ և տպավորիչ կլինի, եթե Արամ MP3-ին բեմում լինի մենակ»,- ասաց Գ. Գասպարյանը` հավելելով, որ լինելու է բարձր տեխնոլոգիաներով, ժամանակակից գրաֆիկական լուծումներով, լուսային էֆեկտներով հագեցած շոու:

Արամն էլ նշեց, որ բեք-վոկալ չի լինելու ոչ թե այն պատճառով, որ իրեն այն պետք չէ, այլ երգին չի համապատասխանում, նաև տեսահոլովակում չկա:

Խոսելով համերգային շրջագայությունների մասին, Արամ MP3-ին ասաց, որ դրանք սկսվել են մարտի 25-ից, ունեցել է 17 համերգ ռուսաստանյան և եվրոպական տարբեր քաղաքներում:

«Բոլոր տեղերում հայերի կողմից ջերմ ընդունելության ենք արժանացել, երգի հետ կապված արձագանքները նույնպես եղել են լավ: Դրական լիցքերով, պոզիտիվ էներգիայով վերադարձել եմ Հայաստան: Տրամադրությունս լավ է, տրամադրվածությունս՝ մարտական, եվրատեսիլյան: Գնանք, տեսնենք՝ ինչ ենք անում: Հուսանք, ամեն ինչ մեր սրտով կլինի»,- նշեց երգիչը:

Արամ MP3-ին նաև ասաց, որ մրցույթից հետո, ընդհանրապես, երգի բնագավառին ավելի մեծ տեղ է հատկացնելու:

Հիշեցնենք, որ մրցույթը կայանալու է մայիսի 6-8-ը: Արամ MP3 ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 6-ին առաջին համարի ներքո: Նա ներկայացնելու է «Not alone» երգը, որի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է Արամ MP3-ն:

Մրցույթին մասնակցում է 37 երկրի ներկայացուցիչ:

Նախորդիվ՝

Արամ MP3-ի երգով բացվելու է «Եվրատեսիլ-2014»-ը

«Եվրատեսիլ-2014». «Այ հիմա իսկականից` ՀԱ-ՅԱՍ-ՏԱՆ~»

Արամ MP3. Մենք չենք սխալվել երգի ընտրության հարցում

Արամ MP3-ի «Not Alone» երգն արդեն դիտել է մոտ 600 հազար մարդ

«Եվրատեսիլ-2014»-ում Արամ MP3-ին հանդես է գալու «Not alone» երգով

Արամ MP3-ի մուտքը «Եվրատեսիլ»՝ «Պայքար սիրո համար» (տեսանյութ)

Ընտրվել է «Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան մասնակցի երգը (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2014»-ի հայաստանյան ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 6-ին

«Եվրատեսիլ-2014»-ում Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ի համար երգեր են ուղարկում նաև օտարազգի կոմպոզիտորները

Placeholder
Արամ MP3-ին՝ եվրատեսիլյան բեմում միայնակ (տեսանյութ)