Հասան Ռոհանին ճանաչվել է աշխարհի 100 ազդեցիկ գործիչներիչ մեկը
Տարածաշրջան
12:00 26/04/2014

Հասան Ռոհանին ճանաչվել է աշխարհի 100 ազդեցիկ գործիչներիչ մեկը

«Իրանի նախագահ Հասան Ռոհանիի անունը ընդգրկվել է ամերիկյան «Թայմ» պարբերականի հրապարակած աշխարհի 100 ազդեցիկ գործիչների ցանկում»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:

Ըստ տեղեկատվության՝ «Թայմ» պարբերականն ամեն տարի հրապարակում է աշխարհի 100 գործիչների անուններ, որոնք ազդեցիկ դերակատարություն են ունեցել տարբեր բնագավառներում:

2014 թվականի աշխարհի 100 ազդեցիկ գործիչների ցուցակում են ընդգրկվել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն, Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը, Հռոմի Պապը և այլ գործիչներ:

Placeholder
Հասան Ռոհանին ճանաչվել է աշխարհի 100 ազդեցիկ գործիչներիչ մեկը