Ադրբեջանցի լեզվաբանը Թուրքիայում տպագրել է արևելահայերենի առաջին դասագիրքը
Կրթություն, գիտություն
16:27 29/04/2014

Ադրբեջանցի լեզվաբանը Թուրքիայում տպագրել է արևելահայերենի առաջին դասագիրքը

Բաքվի պետական համալսարանի դասախոս դոկտոր Գաֆֆար Չաքմաքլը Մեհդիյևը Թուրքիայում հեղինակել է արևելահայերենի դասագիրք, որն էլ դասավանդման նպատակով տպագրվել է: Գրքի հեղինակը, որպես հրավիրյալ դասախոս, դասավանդում է Թուրքիայի Կայսերի քաղաքի «Էրջիյես» համալսարանի լեզվի և գրականության ֆակուլտետում: Արևելահայերենի այդ ձեռնարկը որպես դասագիրք ներառվելու է նույն համալսարանի ուսումնական ծրագրում:

«Սոնդաքիքա» լրատվականը հայտնում է, որ «Հայերեն լեզվի ինքնուսույց» գիրքը երկու առանձահատկություն ունի.

1. Թուրքիայում տպագրված արևելահայերենի առաջին դասագիրքն է:

2. Գիրքը հնարավորություն է տալիս հայերեն սովորել նաև առանց կողմնակի օգնության:

Հեղինակը նշում է, որ գիրքը հայկական և թուրքական արխիվների բացման դեպքում արխիվային փաստաթղթերի ոսումնասիրության, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով կարևոր նշանակություն ունի:

Գրքի սկբում ներկայացվում է հայոց գրերի ստեղծման պատմությունը 5-րդ դարասկզբին: Պատմվում է այն մասին մաշտոցյան այբուբենը նախնական շրջանում բաղկացած է եղել 36 տառից է, իսկ հետո համալրվել է է ևս երեք տառով: Դասագիրքը բաղկացած է 16 գլխից, որոնք վերաբերում են հայերենի հնչյունական համակարգին, շարահյուսությանը և ձևաբանությանը:

Placeholder
Ադրբեջանցի լեզվաբանը Թուրքիայում տպագրել է արևելահայերենի առաջին դասագիրքը