Մեկնարկել է հայ-ավստրիական միջկառավարական  հանձնաժողովի նիստը
Տնտեսություն
15:07 29/04/2014

Մեկնարկել է հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի նիստը

Այսօր Երևանում մեկնարկեց Գիտատեխնիկական և առևտրատնտեսական հարցերով հայ-ավստրիական միջկառավարական խառը հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հայկական պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը, իսկ ավստրիական պատվիրակությունը` Ավստրիայի Հանրապետության Տնտեսության, գիտության և հետազոտության դաշնային նախարարության արտաքին տնտեսական հարաբերությունների վարչության գլխավոր տնօրեն Ֆրանց Վեսսինգը:

Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ուղղված առևտրատնտեսական հարաբերություններին, ֆինանսական համագործակցությանը, էներգետիկայի, գյուղատնտեսության, կրթության և գիտության ու այլ ոլորտներում հետագա համագործակցությունը:

Նիստի արդյունքները կամփոփվեն արձանագրության ստորագրությամբ:
 

Placeholder
Մեկնարկել է հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի նիստը