Արսենյանին նեղո՞ւմ են
Օրվա մամուլ
09:23 30/04/2014

Արսենյանին նեղո՞ւմ են

Քաղաքական ու բիզնես շրջանակներում խոսվում է, որ ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ձեռք է բերել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերության 50 տոկոսը: Երբ Արսենյանին «Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը հարցրել է՝ ճիշտ են սույն տեղեկությունները, նա պատասխանել է. «Չկա նման բան»:

«Այդուհանդերձ նույն շրջանակները, ի դեպ, նաև «Ջերմուկ գրուպի» աշխատակիցները, նշում են, թե Արսենյանին նեղում են բիզնեսում»,-գրել է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Արսենյանին նեղո՞ւմ են