Հալեպի հայաբնակ շրջաններում իրավիճակն անհանգիստ է. կրկին հայ վիրավորներ կան
Օրվա թեմա
14:30 02/05/2014

Հալեպի հայաբնակ շրջաններում իրավիճակն անհանգիստ է. կրկին հայ վիրավորներ կան

Մայիս 1-ի երեկոյան Հալեպի հայաբնակ Սուլեյմանիե շրջանի վրա ականներ են արձակվել: Ինչպես հայտնում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը, պայթյունի հետևանքով կան վիրավորներ, այդ թվում և հայեր:

Գլխի շրջանում վնասվածք էր ստացել Կարպիս Գապայանը, ոտքերի շրջանում Րաֆֆի Պալյանը, իսկ նրա որդին` 13-ամյա Կարո Պալյանը, լուրջ վնասվածքներ ուներ որովայնի շրջանում: Նրանց տեղափոխել էին հիվանդանոց:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին հրթիռակոծության են ենթարկվել Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ, Վիլլաների և այլ թաղամասեր: Հրթիռների պայթյունի հետևանքով վիրավորվել է երեք հայ:

 

Placeholder
Հալեպի հայաբնակ շրջաններում իրավիճակն անհանգիստ է. կրկին հայ վիրավորներ կան