Շառլ Ազնավուրը ներկա է լինելու «Հայակ-2014» մրցանակաբաշխությունը
Մշակույթ
14:44 02/05/2014

Շառլ Ազնավուրը ներկա է լինելու «Հայակ-2014» մրցանակաբաշխությունը

Ազգային կինոյի «Հայակ- 2014» մրցանակաբաշխությունը կայանալու է մայիսի 13-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Հայաստանի Ազգային կինոկենտրոնի մամուլի պատասխանատու Ռուզան Բագրատունյանը: 

Նա նաև տեղեկացրեց, որ մրցանակաբաշխությանը ներկա է լինելու աշխահահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ֆրանսահայ պրոդյուսեր Ալան Թերզյանը, ռեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանը և այլ հյուրեր:

Հիշեցնենք, որ «Հայակ» առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 2012-ին: Այն հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է: Մրցանակաբաշխությունն ստեղծվել է ազգային կինոարտադրության խթանման ու զարգացման, նոր անունների բացահայտման, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելու, երկրի կինոգործիչներին համախմբելու, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելու, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելու նպատակով:

Նախորդիվ՝

«Հայակ-2014»-ի հավակնորդները

 

Placeholder
Շառլ Ազնավուրը ներկա է լինելու «Հայակ-2014» մրցանակաբաշխությունը