Ոչ մի նորություն. Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
Հասարակություն
18:54 03/05/2014

Ոչ մի նորություն. Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

«Դեռ ոչ մի նորություն չունենք»,-Panorama.am-ին ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` պատասխանելով Վայքի շրջանում անհետացած զինծառայողի մասին հարցին: 

Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե Վայոց Ձորի մարզի զորամասից անհետացած ավագ լեյտենանտ Մերուժան Աշոտի Հարությունյանին գետում են տեսել,  ասաց. «Եթե հստակ ինչ-որ բան լիներ, ապա դա արդեն նորություն կլիներ»:

Հիշեցնենք, որոնողափրկարարական լայնամասշտաբ աշխատանքներն արդեն երկրորդ օրն են շարունակվում:

Նախորդիվ`

Վայքի շրջանում զինծառայող է անհետացել

 

Placeholder
Ոչ մի նորություն. Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են