Գարեգին Բ. Անվտանգությունը և խաղաղությունը կվերադառնան Սիրիա
Օրվա թեմա
12:00 05/05/2014

Գարեգին Բ. Անվտանգությունը և խաղաղությունը կվերադառնան Սիրիա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սիրիայի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ վստահություն է հայտնել, որ Սիրիայում վերականգնվելու են անվտանգությունը և խաղաղությունը, իսկ բոլոր սիրիացիները, այդ թվում և սիրիահայերը, ապրելու են խաղաղ, առանց տառապանքի` իրենց մասնակցությունն ունենալով երկրի կառուցման և զարգացման գործում:

Վեհափառն իր մտագոհությունն է հայտնել Սիրիայում կատարվող դեպքերի վերաբերյալ, սակայն վստահություն հայտնել, որ սիրիացիները գտնելու են խաղաղությունը, երջանկությունը և ստեղծագործ, արդյունավետ կյանք են ապրելու, որը տանելու է երկրի բարգավաճմանն ու զարգացմանը:

Գարեգին Բ-ն բարձր է գնահատել հայ-սիրիական եղբայրական հարաբերությունները` հիշեցնելով, որ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից հետո հայերն իրենց տունն են գտել Սիրիայում` պահպանելով ազգային մշակույթը և արժանապատվությունը, իսկ սիրիացիները նրանց ընդունել են գրկաբաց:

«Մենք հավատում ենք, որ կգա այն օրը, երբ թուրք ժողովուրդը և իշխանությունները կճանաչեն հայերի ցեղասպանությունը, և արդարությունը կծառայի հայերի համար, իսկ Թուրքիան կփոխհատուցի կատարած վնասների դիմաց»,- ասել է Վեհափառը` ընդգծելով, որ ծայրահեղական ահաբեկիչները վնասել և պղծել են Սիրիայում հայկական եկեղեցիները, իսկ աշխարհը պետք է դատապարտի նման գործողությունները:

Placeholder
Գարեգին Բ. Անվտանգությունը և խաղաղությունը կվերադառնան Սիրիա