Ա Բախշյան. Առաջարկում ենք գնահատման 10 միավորանոց համակարգի մեջ չլինի դրական-բացասական (տեսանյութ)
Կրթություն, գիտություն
15:43 05/05/2014

Ա Բախշյան. Առաջարկում ենք գնահատման 10 միավորանոց համակարգի մեջ չլինի դրական-բացասական (տեսանյութ)

Առաջարկում եմ, որ կառավարությունը և կրթության նախարարությունը ամրագրի հեռավար կրթությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը:

«Եթե մարդը բանտում է, բանակում է, օլիմպիադայի է գնացել, դրսում է և չի կարող մասնակցել դասընթացին, նրան նշանակում են բացակա և 120 ժամ բացակա ունենալուց հետո ասում են` դու մնում ես նույն դասարանում: Սա կրթության իրավունքների կոպիտ խախտում է»,-ավելացրեց Բախշյանը:

Անդրադառնալով գնահատման համակարգին` բանախոսն առաջարկեց, որ գնահատման 10 միավորանոց համակարգի մեջ չլինի դրական-բացասական, այլ ամեն մեկն իր ստացած թվանշանով փոխադրվի:

Մանրամասն` տեսանյութում:

 

Placeholder
Ա Բախշյան. Առաջարկում ենք գնահատման 10 միավորանոց համակարգի մեջ չլինի դրական-բացասական (տեսանյութ)