Պայթյունների շարք Քենիայում. կան զոհեր
Աշխարհում
09:16 05/05/2014

Պայթյունների շարք Քենիայում. կան զոհեր

Նայրոբիում անհայտ անձինք ռումբեր են նետել երկու ավտոբուսի վրա: Մեկ մարդ զոհվել է, տուժողների մասին տեղեկությունները ճշգրտվում են: Այս մասին գրում է rosbalt.ru կայքը:

Հարձակման պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել: Մեկ օր առաջ ևս երկու պայթյուն էր գրանցվել Քենիայի նավահանգստային Մոմբասա քաղաքում, առնվազն 3 մարդ էր զոհվել: Եվս մեկ պայթյուն էլ որոտացել էր տեղի լողափերից մեկի հյուրանոցում:

Placeholder
Պայթյունների շարք Քենիայում. կան զոհեր