Հայաստանը կներկայացվի «Արաբական զբոսաշրջային շուկա» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում
Տնտեսություն
15:22 05/05/2014

Հայաստանը կներկայացվի «Արաբական զբոսաշրջային շուկա» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

Մայիսի 5-8-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը Հայաստանը կներկայացնի Դուբայում տեղի ունեցող «Արաբական զբոսաշրջային շուկա» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում: Այս մասին տեղեկացնում են ՀԱՄՀ հանրային կապերի գրասենյակից:

Այն Մերձավոր Արևելքում զբոսաշրջային ոլորտի ամենամեծ միջոցառումն է. ակնկալվում է շուրջ 20 հազար առևտրային գործակալների, զբոսաշրջային մասնագետների և 21 հազար այցելուների մասնակցություն:

Ցուցահանդեսը համակենտրոնացնում է տարածաշրջանի գործարար ներուժը՝ միևնույն ժամանակ, հանդիսանալով զբոսաշրջության ոլորտի մարտահրավերների և հեռանկարների քննարկման արդյունավետ հարթակ:

Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող տեղեկագրքեր և քարտեզներ:

Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝  խթանելու Հայաստանի զբոսաշրջությունը մերձավորարևելյան շուկայում, զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատել և նպաստել ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին:

Placeholder
Հայաստանը կներկայացվի «Արաբական զբոսաշրջային շուկա» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում