Ռոհանի. Հայաստանում ներդրումներ կատարելու համար Իրանը պատրաստ է խրախուսել իրանցի ներդրողներին
Քաղաքական
18:27 05/05/2014

Ռոհանի. Հայաստանում ներդրումներ կատարելու համար Իրանը պատրաստ է խրախուսել իրանցի ներդրողներին

«Իրանի առաջնահերթությունը տարածաշրջանի կայունության և խաղաղության ամրապնդումն է»,-այդ մասին Իրանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին:

Իրանի նախագահը այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հայ-իրանական տնտեսական հարաբերություններին, մասնավորապես նշել է. «Իրանը պատրաստ է հյուրընկալել հայ ներդրողներին և փոխադարձաբար իրանցի ներդրողների խրախուսել, որպեսզի Հայաստանում ներդումներ կատարեն»:

Ռոհանին, անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ նշել է. «Եթե երկրների միջև խնդիրներ կան, ապա դրանք պետք է լուծվեն քաղաքական երկխոսության ճանապարհով: Եթե Կովկասում խաղաղություն և կայունություն տիրի, ապա դա կբխի տարածաշրջանի երկրների շահերից»:

Հայաստանի արտոգործնախարարը, անդրադառնալով երկաթգծի շինարարությանը, ավտոմայրուղու կառուցմանը, համոզմունք է հայտնել, որ երկկողմ էներգետիկ նախագծերի իրականացումը հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման գործում նոր հեռանկարներ կբացի:
Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը Հասան Ռոհանիին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գրավոր ուղերձը:

Նախորդող հրապարակում՝

ԻԻՀ ԱԳ նախարար. Իրանը շնորհակալ է Հայաստանին միջազգային կառույցներում ցուցաբերած աջակցության համար

Placeholder
Ռոհանի. Հայաստանում ներդրումներ կատարելու համար Իրանը պատրաստ է խրախուսել իրանցի ներդրողներին