Հայաստան չորս անգամ ավելի շատ ապրանք է ներկրվում, քան արտահանվում է
Տնտեսություն
12:56 05/05/2014

Հայաստան չորս անգամ ավելի շատ ապրանք է ներկրվում, քան արտահանվում է

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 1 միլիարդ 373 միլիոն 816 դոլար՝ նախորդ տարվա 1 միլիարդ 354 միլիոն 899 հազար դոլարի դիմաց: Այս մասին տեղեկանում ենք այլևս ՀՀ ֆինանսների նախարարության մաս կազմող պետական եկամուտների կոմիտեի հրապարակած վիճակագրական տվյալներից:

Այսպիսով` Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը ընթացիկ տարում աճել է 1,4 տոկոս: Ներմուծվել է մեկ միլիարդ 27 միլիոն 517 հազար դոլարի ապրանք, որը անցած տարվա նույն ցուցանշից ավելի է 13 միլիոն 637 հազար դոլարով կամ 1,3 տոկոսով:

Հայաստանից արտահանվել է 346 միլիոն 299 հազար դոլարի ապրանք: Անցած տարվա համեմատ այս տարվա առաջին եռամսյակում արտահանումն ավելացել 5 միլիոն 280 հազար դոլարով կամ նույն է թե 1,5 տոկոսով:

Այսպիսով, ըստ ՊԵԿ-ի հրապարակած թվերի, Հայաստանի ներմուծումների թիվն արտահանման ցուցանիշը գերազանցում է չորս անգամ:

Ի դեպ, արտաքին առևտրի (ներմուծումը և արտահանումը միասին) մեկ միլիարդ 304 միլիոն 813 հազար դոլարը բաժին է հասնում իրավաբանական անձանց, իսկ 69 միլիոն 3 հազար դոլարը՝ ֆիզիկական: Անհատներին բաժին հասնող արտաքին առևտրից 63 միլիոն 109 հազար դոլարը՝  ներմուծումներն են:

Placeholder
Հայաստան չորս անգամ ավելի շատ ապրանք է ներկրվում, քան արտահանվում է