ՎՏԲ  Բանկը՝ Հայաստանում «Պ. Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի  շրջագայությունների գլխավոր հովանավոր
Մշակույթ
16:33 05/05/2014

ՎՏԲ Բանկը՝ Հայաստանում «Պ. Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի շրջագայությունների գլխավոր հովանավոր

ՎՏԲ Բանկի աջակցության շնորհիվ Հայաստանի բնակիչները ունեն եզակի հնարավորություն ներկա գտնվելու «Պ. Ֆոմենկոյի արվեստանոց» հայտնի մոսկովյան թատրոնի ներկայացմանը: Հայաստանում թատրոնի շրջագայությունները տեղի են ունենում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, կազմակերպիչը և նախաձեռնողը Հայաստանի թատերական գործիչների միությունն է: Այս մասին հաղորդում է ՎՏԲ Բանկի լրատվության ծառայությունը:

2014 թ. մայիսի 5-ին և 6-ին Երևանում ՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, կցուցադրվի թատրոնի ամենահայտնի ներկայացումներից մեկը՝ «Գայլեր ու գառներ»՝ Ա. Օստրովսկու պիեսի հիման վրա: Ներկայացումը ցուցադրվել Լեհաստանում, Ավստրիայում, Լիտվայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ստացել է բազմաթիվ մրցանակներ: Մայիսի 8-9 Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրվի «Ռուս մարդը rendez-vous-ին»՝ Ի. Տուրգենևի « Գարնանային ջրեր» պիեսի հիման վրա:

ՎՏԲ Բանկը, որն ավանդաբար աջակցում է կարևոր ծրագրերին մշակույթի զարգացման ոլորտում և հանդես է գալիս որպես հովանավոր մի շարք գեղարվեստական խմբերի համար, «Պ. Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի շրջագայությունների գլխավոր հովանավորն է: Բանկը բազմիցս եղել է մշակութային միջոցառումների գլխավոր հովանավոր ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՊՀ երկրներում և մտադիր է այսուհետ նույնպես աջակցել միջազգային մշակութային հարաբերությունների ամրապնդմանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «Իր հովանավորչական գործունեության շրջանակներում ՎՏԲ Բանկը մասնակցում է տարբեր մշակութային ծրագրերի կազմակերպմանը: «Պ. Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի շրջագայությունների շնորհիվ հայ հանդիսատեսը կարող է բացահայտել իր համար մոսկովյան թատրոնի առաջատար վարպետների աշխատանքը: Իսկ Օստրովսկու պիեսը չի կորցնում արդիականությունը անգամ մեր օրերում: Ուրախալի է գիտակցել մեր բանկի ներգրավվածությունը հասարակության մշակութային կյանքին, հոգևոր զարգացմանը».
 

Placeholder
ՎՏԲ Բանկը՝ Հայաստանում «Պ. Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի շրջագայությունների գլխավոր հովանավոր