Այսօր հայտնի կդառնա ՀՀԿ խմբակցության ղեկավարի ու քարտուղարի անունը
Քաղաքական
10:44 07/05/2014

Այսօր հայտնի կդառնա ՀՀԿ խմբակցության ղեկավարի ու քարտուղարի անունը

Այսօր Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունում տեղի կունենա խմբակցության նիստ, որի ընթացքում կորոշվի` ովքեր են լինելու խմբակցության ղեկավարն ու քարտուղարը:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը խմբակցության նիստում հրաժարվելու է այդ պաշտոնից` պատճառաբանելով ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում իր գերզբաղվածությունը:

Նշենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում շրջանառվում է Վահրամ Բաղդասարյանի անունը, իսկ քարտուղարի պաշտոնում` Գագիկ Մելիքյանինը, ով վերջերս հերթական անգամ ստացավ ԱԺ պատգամավորի մանդատը: Հիշեցնենք ԱԺ նախորդ գումարմանը Գ. Մելիքյանը զբաղեցրել է ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնը:

Հարակից հրապարակում`

Բաղդասարյան, Մելիքյան. Նրանց թեկնածությունները կհաստատվեն կամ կհերքվեն երկու օրից

Placeholder
Այսօր հայտնի կդառնա ՀՀԿ խմբակցության ղեկավարի ու քարտուղարի անունը