«Դա արդեն թողնենք դիվանագետի խղճին» ԱԳ փոխնախարարը` ՌԴ դեսպանի հայտարարության մասին
Քաղաքական
14:33 08/05/2014

«Դա արդեն թողնենք դիվանագետի խղճին» ԱԳ փոխնախարարը` ՌԴ դեսպանի հայտարարության մասին

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպանի հայտարարությանը` ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանն ասաց, որ ԱԳՆ մամուլի խոսնակն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ:

Նշենք, որ դեսպանը հայտարարել էր, թե «պետք է չեզոքացնել այն ՀԿ-ների գործունեությունը, որոնք սեպ են խրում հայ և ռուս ժողովուրդների հարաբերությունների մեջ»:

Լրագրողի դիտարկմանը, թե դիվանագետն ունի՞ նման արտահայտություն անելու իրավունք, թե՞ ոչ, փոխնախարարը պատասխանեց. «Դա արդեն թողնենք դիվանագետի խղճի վրա»:

Ս.Մանասարյանի խոսքերով` դժվար է գնահատել նման բանը, իհարկե, դեսպանն ազատ է իր գործունեության մեջ, բայց եթե խոսքը գնում է Հայաստանում տեղակայված կազմակերպությունների մասին, ապա չի կարծում, որ դա միջամտություն կարող է գնահատվել:

«Դեսպանը հայտնեց իր կարծիքը, որի պատասխանը ստացավ», - ասաց փոխնախարարը:

Նախորդող`

Հայաստանում բոլոր կազմակերպությունները գործում են ՀՀ օրենսդրության շրջանակներում. ՀՀ ԱԳՆ

Placeholder
«Դա արդեն թողնենք դիվանագետի խղճին» ԱԳ փոխնախարարը` ՌԴ դեսպանի հայտարարության մասին