Շրջաբերականներ` «Վերջին զանգի» դրամահավաքը բացառելու համար
Կրթություն, գիտություն
16:23 12/05/2014

Շրջաբերականներ` «Վերջին զանգի» դրամահավաքը բացառելու համար

Վերջին զանգին դրամահավաքի հնարավոր դեպքերը բացառելու նպատակով գրավոր շրջաբերականներ են ուղարկվել բոլոր դպրոցների տնօրեններին: Զուգահեռ կազմակերպվում են նաև հանդիպումներ ուսուցչական անձնակազմերի և ծնողների հետ:

Այս մասին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցել է Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, փոխանցում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նա վստահեցրել է, որ մայիսի 23-ին դպրոցների Վերջին զանգի միջոցառումները պաշտաճ կազմակերպելու նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ:

Placeholder
Շրջաբերականներ` «Վերջին զանգի» դրամահավաքը բացառելու համար