«Թանգարանների գիշեր»-ը բաց է լինելու Հայաստանի և Արցախի 100 թանգարան
Մշակույթ
12:41 12/05/2014

«Թանգարանների գիշեր»-ը բաց է լինելու Հայաստանի և Արցախի 100 թանգարան

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում Հայաստանի և Արցախի 100 թանգարան իրենց դռները կբացեն թանգարանասեր հասարակության առջև: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին մշակույթի նախարարությունից:

Մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում մայիսի 17-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, իսկ մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը: 2014 թվականը հոբելյանական է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման համար. լրանում է ծրագրի 10-ամյակը:

«Թանգարանների միջազգային օրվա» խորագիրն է` «Թանգարանները միավորում են մեզ»:

Նախորդիվ՝

«Թանգարանների գիշեր-2014»-ը` մայիսի 17-ին

Placeholder
«Թանգարանների գիշեր»-ը բաց է լինելու Հայաստանի և Արցախի 100 թանգարան