Բրիտանիայում խմելու ջրում հայտնաբերվել է կոկային
Հասարակություն
20:49 12/05/2014

Բրիտանիայում խմելու ջրում հայտնաբերվել է կոկային

«Newsru.com»-ը գրում է, որ  Բրիտանիայում անցկացված փորձաքննությունների արդյունքում` ծորակից հոսող` խմելու համար նախատեսված ջրում, փորձագետներն ի հայտ են բերել բենզոիլէկգոնին՝ կոկաինի մետաբոլիտ:

Մարդու օրգանիզմում հենց այս միացության հայտնաբերման վրա են հիմնված կոկայինի թեստերը:

«Մեզ մոտ կոկայինի օգտագործման գրեթե ամենաբարձր մակարդակն է Արևմտյան Եվրոպայում: Բացի այդ, այն ավելի ու ավելի էժան է դառնում սպառման աճին զուգահեռ»,- պարբերականի հետ զրույցում նշել է թմրանյութերի դեմ պայքարի բրիտանական հետազոտական կենտրոնի փորձագետ Սթիվ Ռոլստը:

 

Placeholder
Բրիտանիայում խմելու ջրում հայտնաբերվել է կոկային