Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահները ծաղկեպսակ են դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին
Օրվա թեմա
19:17 12/05/2014

Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահները ծաղկեպսակ են դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին

Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագհի մամուլի գրասենյակից:

Ֆրանսիայի Նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Նախորդիվ`

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստանում է. հատուկ արարողակարգով դիմավորում

 

Placeholder
Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահները ծաղկեպսակ են դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին