Տիգրան Քոթանջյանը` Բեյրութում
Սպորտ
15:40 12/05/2014

Տիգրան Քոթանջյանը` Բեյրութում

Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր: Եզրագծից երկու տուր առաջ Քոթանջյանը միայն կես միավորով է հետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Կիրիլ Ստուպակից (Բելառուս) և Սերգեյ Տիվյակովից (Հոլանդիա): Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Placeholder
Տիգրան Քոթանջյանը` Բեյրութում