Տիգրան Քոթանջյանն առաջատարներին զիջում է կես միավորով
Սպորտ
18:03 13/05/2014

Տիգրան Քոթանջյանն առաջատարներին զիջում է կես միավորով

Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 6 միավոր:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, նա միայն կես միավորով է հետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Կիրիլ Ստուպակից (Բելառուս), Ազեր Միրզոևից (Ադրբեջան) և Սերգեյ Տիվյակովից (Հոլանդիա):
 

Placeholder
Տիգրան Քոթանջյանն առաջատարներին զիջում է կես միավորով