Դերասան Վարդան Պետրոսյանի կինը նամակ է հղել Ֆրանսիայի նախագահին
Օրվա մամուլ
09:23 13/05/2014

Դերասան Վարդան Պետրոսյանի կինը նամակ է հղել Ֆրանսիայի նախագահին

Մի քանի օր առաջ դերասան Վարդան Պետրոսյանի կինը նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին և ներկայացրել գործի մանրամասները: Այս մասին «Ժամանակ»-ին տեղեկացրել է Վ. Պետրոսյանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը, երբ «Ժամանակ»-ի թղթակիցը հետաքրքրվել է, թե Օլանդի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում որևէ նամակ միջնորդություն ուղղելո՞ւ են Օլանդին, թե՞ ոչ:

Նա թերթի թղթակցին հայտնել է, որ այս օրերին Վարդան Պետրոսյանի գործը ակտիվորեն լուսաբանվում է Ֆրանսիական լրատվամիջոցներով՝ ֆրանսիական հեռուստաալիքներով, թերթերով և ռադիոկայաններից մեկով:
 

Placeholder
Դերասան Վարդան Պետրոսյանի կինը նամակ է հղել Ֆրանսիայի նախագահին