Բուհ ընդունելությունը` առանց միասնական քննություն հանձնելու
Կրթություն, գիտություն
15:50 13/05/2014

Բուհ ընդունելությունը` առանց միասնական քննություն հանձնելու

Այս տարի բուհ կարելի է ընդունվել առանց ընդունելության միասնական քննություն հանձնելու: Մեխանիզմը կիրառելու է Ագրարային համալսարանը՝ 23 մասնագիտությունների գծով:

Տեղեկությունն այսօր լրագրողներին փոխանցեց Գնահատման և թեստավորման կենտրոնի քննությունների կազմակերպման բաժնի պետ Կարո Նասիբյանը և հավելեց, որ որոշման պատճառը մասնագիտությունների գծով թափուր տեղերն են։

«Դիմորդը հայտը կներկայացնի միանգամից բուհ, ոչ թե ԳԹԿ։ Այնտեղ կհանձնի մեկ քննություն, իսկ մնացած առարկաների գնահատականները կանցնեն ատեստատից»,- ասաց նա:

Նրա խոսքով, այս մեխանիզմը վերաբերում է գյուղատնտեսական ոլորտի մասնագիտություններին, որոնք ամեն տարի թափուր են մնում:

Placeholder
Բուհ ընդունելությունը` առանց միասնական քննություն հանձնելու