Արթուր Բաղդասարյանը մեկնելու է Փարիզ՝ մեդալ ստանալու
Օրվա մամուլ
09:19 14/05/2014

Արթուր Բաղդասարյանը մեկնելու է Փարիզ՝ մեդալ ստանալու

«Հրապարակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը ոչ միայն մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Օլանդի պատվին տրված ճաշին, այլև ուշ ժամի հանդիպել և ճեմել է նրա հետ «Մարիոթի» մերձակայքում:

«Պատվո լեգեոնի» շքանշանակիր Բաղդասարյանը, թերթի աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում մեկնելու է Փարիզ, ուր նոր մեդալ է ստանալու՝ Հայաստանում միջպետական մի շարք կառույցների՝ Ֆրանսիական համալսարանի, Բարձրագույն ինժեներական ինստիտուտի, Ֆրանսիական լիցեյի և վարժարանի հիմնադրման համար:

Placeholder
Արթուր Բաղդասարյանը մեկնելու է Փարիզ՝ մեդալ ստանալու