ՕԵԿ-ական փոխմարզպետներին ազատել են աշխատանքից
Օրվա մամուլ
09:12 15/05/2014

ՕԵԿ-ական փոխմարզպետներին ազատել են աշխատանքից

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել են Տավուշի և Գեղարքունիքի փոխմարզպետներ Վահե Վարդանյանն ու Մարզպետունի Մանուկյանը: Նշենք, որ նրանք այլևս ընդդիմություն դարձած ՕԵԿ-ականներ են:

ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ ազատման դիմում գրելու պատճառներն այն է, որ փոխմարզպետները գերադասել են մնալ ՕԵԿ-ական: Ըստ խոսնակի՝ նրանք կզբաղվեն կուսակցական աշխատանքով:

Placeholder
ՕԵԿ-ական փոխմարզպետներին ազատել են աշխատանքից