Գիտաժողովի նյութերի ժողովածուն` հիմք կրթության, գիտության և մշակույթի հայեցակարգի մշակման համար
Կրթություն, գիտություն
10:09 15/05/2014

Գիտաժողովի նյութերի ժողովածուն` հիմք կրթության, գիտության և մշակույթի հայեցակարգի մշակման համար

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Հայ Եկեղեցին ու Կրթությունը, Գիտությունը և Մշակույթը» թեմայով գիտաժողով կանցկացվի մայիսի 16-17-ը:

Մայր Աթոռի «Հայեցակարգային» գրասենյակից Panorama.am-ի թղթակցին հայտնեցին, որ գիտաժողովին մասնակցելու են շուրջ 20 զեկուցողներ, պետական համապատասխան ոլորտների ներկայացուցիչներ և հասարակական կազմակերպություններ:

«Գիտաժողովի նպատակն է բազմակողմանի քննել, գնահատել, համադրել մեր ժողովրդի կյանքում Հայ Եկեղեցու դերակատարությունը և մտածողությունը, պատմական փորձառությունը և արդի մարտահրավերները կրթության, գիտության և մշակույթի ոլորտում»,- նշեցին կազմակերպիչները:

Գիտաժողովի ավարտին զեկուցումներից բաղկացած ժողովածու է կազմվելու, որը հիմք կծառայի` կրթության, գիտության և մշակույթի հայեցակարգի մշակման համար:

Հավելենք, որ գիտաժողովն անցկացվելու է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և ԵՀԽ «Կլոր Սեղան» գրասենյակի հետ համագործակցությամբ:

Placeholder
Գիտաժողովի նյութերի ժողովածուն` հիմք կրթության, գիտության և մշակույթի հայեցակարգի մշակման համար