ՀԷՑ-ը հերթական անգամ հայտնվել է ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում
Օրվա մամուլ
09:18 16/05/2014

ՀԷՑ-ը հերթական անգամ հայտնվել է ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր կայանալիք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվելու է «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի թույլ տված խախտումների համար տուգանքի ենթարկելու հարցը։

Նշենք, որ ՀԷՑ-ը հերթական անգամ հայտնվել է ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում, քանի որ, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ թույլ է տվել գերիշխող դիրքի չարաշահում, ինչի կապակցությամբ էլ այսօր տեղի է ունենալու նիստը։ ՀԷՑ-ն առաջին անգամ չէ, որ հայտնվում է ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում և նախորդ դեպքերում Հանձնաժողովը բավարարվել էր միայն նախազգուշացմամբ։ Սակայն այս անգամ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ընկերության հանդեպ արդեն իսկ որոշվել է խոշոր տուգանք կիրառել:

Placeholder
ՀԷՑ-ը հերթական անգամ հայտնվել է ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում