Թվիթերի արգելափակման շուրջ կրքերը Ռուսաստանում
Քաղաքական
20:04 16/05/2014

Թվիթերի արգելափակման շուրջ կրքերը Ռուսաստանում

Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) հնարավոր է մոտ ապագայում արգելափակի Twitter սոցցանցը: Այս մասին հայտարարել է Ռոսկոմնադզորի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Կսենզովը` «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում: 

Կսենզովը հայտնել է, որ արգելափակման հիմնական պատճառը այն է, որ համացանցային ռեսուրսի ղեկավարությունը հրաժարվում է կատարել պաշտոնյաների պահանջները և չի հեռացնում «անօրինական» գրառումները:

Պաշտոնյայի կարծիքով Twitter-ը լուրջ սոցիալական սպառնալիք է հանդիսանում Ռուսաստանի քաղաքացիների համար:

Կսենզովի այս հայտարարությունը լայն արձագանք է գտել ԶԼՄ-ներում: Բավականին կոշտ հայտարարությամբ հանդես է եկել նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Որպես սոցցանցերի ակտիվ օգտատեր կարծում եմ, որ օրենսդրությունը պետք է հետևի և սոցցանցերին և օգտատերերին: Սակայն առանձին պաշտոնյաները, ովքեր պատասխանատու են ոլորտի զարգացման համար, պետք է երբեմն միացնեն ուղեղները և հարցազրույցի ընթացքում չնշեն, որ սոցցանցերը փակվելու են»- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մեդվեդևը

Մեդվեդևի հայտարարությունից հետո չի ուշացել Ռոսկոմնադզորի ղեկավարի տեղակալի պատասխան բացատրությունը:

«Ոչ մեկ չի հայտարարել սոցցանցերի փակման մասին, խոսքը մասնավորապես վերաբերվում էր Twitter-ին, որի ղեկավարությունը չի կատարում մեր պահանջները և չի հեռացնում ծայրահեղական գրառումները»- մեկնաբանել է Կսենզովը

Նշենք, որ այս տարի մարտ ամսին Twitter-ը ամբողջովին արգելափակվել է Թուրքիայում:

Placeholder
Թվիթերի արգելափակման շուրջ կրքերը Ռուսաստանում