Արոնյան. «Վերջապես կարող եմ կրկին շնչել»
Սպորտ
10:36 17/05/2014

Արոնյան. «Վերջապես կարող եմ կրկին շնչել»

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Էրեբունի բժշկական կենտրոնում քթի վիրահատության է ենթարկվել:

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարը շնորհակալություն է հայտնել բժշկական անձնակազմից` հրաշալի վիրահատության համար:

«Շնորհակալ եմ բժիշկ Շուքուրյանից և նրա թիմից` հրաշալի վիրահատության համար: Վերջապես կարող եմ կրկին շնչել»,- թվիթերյան իր էջում գրել է Արոնյանը:
 

Placeholder
Արոնյան. «Վերջապես կարող եմ կրկին շնչել»