Արթուր Աֆրիկյանը`   ֆինանսների փոխնախարար
Քաղաքական
14:52 17/05/2014

Արթուր Աֆրիկյանը` ֆինանսների փոխնախարար

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արթուր Աֆրիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Աֆրիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կենսագրական տվյալներ.

Արթուր Աֆրիկյանը ծնվել է 1961 թ. նոյեմբերի 15, ք. Երևանում:

Կրթություն

1984 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը` տնտեսագետի որակավորմամբ

Աշխատանքային գործունեություն

1979-1980 թթ. - Հուշարձանների վերականգնման հատուկ գիտաարտադրական
1982-1983 թթ. արվեստանոց` բանվոր, տնտեսագետ
1980-1982 թթ. - Ծառայություն խորհրդային բանակում
1983-1990 թթ. - Երևանի Օրջոնիկիձեի շրջխորհրդի գործադիր կոմիտեի ֆինբաժին`տնտեսագետ, ավագ տնտեսագետ, հարկային գլխավոր վերստուգիչ-հարկային տեսչության պետ
1990-2000 թթ. - Էրեբունու, Շահումյանի, Մաշտոցի, Էջմիածնի, Կոտայքի և Խորհրդայինի հարկային տեսչությունների պետ
2000-2001 թթ. - ՀՀ պետական եկամուտների նախարարի խորհրդական
2001-2002 թթ. - ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախագահի աշխատակազմի ղեկավար
2002-2008 թթ. - ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար-գլխավոր ֆինանսիստ
2008 թ. - ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ
2008 – 2014 թթ. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական

Այլ տվյալներ

ՀՀ Նախագահի 2003 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: ՀՀ Նախագահի 2011 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով շնորհվել է մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչում:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ երեխա

Placeholder
Արթուր Աֆրիկյանը` ֆինանսների փոխնախարար