Թուրք ոստիկանները բռնությամբ փորձել են ձերբակալել 10-ամյա ցուցարարին
Իրավունք
14:16 17/05/2014

Թուրք ոստիկանները բռնությամբ փորձել են ձերբակալել 10-ամյա ցուցարարին

Թուրքիայի Սոմա ածխահանքի վթարի ու 100-ավոր զոհերի պատճառով բողոքի ցույցերի դուրս եկած քաղաքացիների զայրույթն ավելի է բորբոքվում թուրք ոստիկանների գործողություններից:

Հանրային բողոքի մեծ ալիք է բարձրացրել հատկապես այն, որ գիշերը Իզմիր քաղաքում ցուցարարներին ցրելու ուժային գործողությունների ժամանակ ոստիկանները բռնությամբ փորձել են ձերբակալել 10-ամյա մի տղայի: Քաղաքացիների ցուցաբերած կոշտ արձագանքից հետո միայն ոստիկանները ստիպված են եղել բաց թողել սարսափահար եղած պատանուն:

Ըստ «Սի էն էն թուրք» լրատվական ծառայության` Իզմիրի ցույցը ցրելու ընթացքում ջրցան մեքենաներ օգտագործած ոստիկանական ուժերը բերման են ենթարկել ավելի քան 4 տասնյակ քաղաքացիների:

Placeholder
Թուրք ոստիկանները բռնությամբ փորձել են ձերբակալել 10-ամյա ցուցարարին