Մկրտիչյան. Ներքին, արտաքին ճնշումները կհանգեցնեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Քաղաքական
14:21 19/05/2014

Մկրտիչյան. Ներքին, արտաքին ճնշումները կհանգեցնեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

«Ասբարեզ» պարբերականը տպագրել է Ավստրալիայի կառավարության աշխատակից Վարանդ Մկրտիչյանի՝ «Ոչինչ չպետք է դրվի բանակցության սեղանին» վերնագրով հոդվածը:

Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.

«Այս տարի ապրիլին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ Ցեղասպանությունն այն բառն է, որը կարող է ճշգրիտ կերպով բնութագրել 1915թ իրադարձությունները: ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը իր հերթին բանաձև է ընդունել, որը փաստում է Հայոց ցեղասպանության պատմական իրականությունը:

Սրանք Հայոց ցեղասպանությանը առնչվող վերջին քաղաքական զարգացումներից ընդամենը երկուսն են:

Թուրքիան այս տարի փորձում է ստանձնել հաշտարարի դերը: Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ցավակցություն հայտնելը և «The Guardian»-ում Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի հոդվածը ցույց են տալիս, որ նրանք ընդունում են ոճրի հետևանքների հարցում իրենց պատասխանատվությունը:

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի մոտենալուն զուգահեռ, մենք պետք է ակնկալենք, որ Թուրքիան նմանատիպ այլ քայլեր ևս կձեռնարկի պատմական իրողությունը և այսօրվա իրավիճակը մեղմացնելու համար:

Այս տարի Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ երկրի տարբեր քաղաքներում մասնակցել են Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություններին: Այն փաստը, որ արտաքին զանգվածային ճնշումներին այժմ ավելանում են նաև ներքին ճնշումները, բավական հուսադրող են:

Ի վերջո, այս երկու գործոնների համադրությունը կհանգեցնի նրան, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը և կարևոր է, որ հայությունը և սփյուռքը կրկնապատկեն իրենց ջանքերը:

Չնայած նրան, որ փոխհատուցման կարելի է հասնել դատական կարգով, կառուցողական բանակցությունները տևական խաղաղության կհանգեցնեն: Սակայն ամենակարևոր գործոնը արդարությունն է: Ոչինչ չպետք դրված լինի բանակցային սեղանին»:

Placeholder
Մկրտիչյան. Ներքին, արտաքին ճնշումները կհանգեցնեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը