Կառավարության ծրագիրը կներկայացվի ԱԺ վաղվա նիստում
Քաղաքական
16:37 19/05/2014

Կառավարության ծրագիրը կներկայացվի ԱԺ վաղվա նիստում

Նոր ձևավորված կառավարության ծրագիրը կներկայացվի վաղը, մայիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի նիստում: Այդ մասին այսօր ԱԺ-ում նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ես ցանկանում եմ հիշեցնել, որ մեր օրակարգում է նաև կառավարության նոր ծրագրի քննարկումը, և տեղեկացնել, որ կառավարության ծրագիրը խորհրդարանում կքննարկվի վաղվա նիստում», - հայտարարեց նա:

Նշենք, որ խորհրդարանն այս պահին քննարկում է ԿԲ նախագահի թեկնածուի նշանակման հարցը: ԿԲ նախագահի պաշտոնում ՀՀ նախագահի կողմից ներկայացվել է Արթուր Ջավադյանի թեկնածությունը:

Placeholder
Կառավարության ծրագիրը կներկայացվի ԱԺ վաղվա նիստում