Շարմազանովը հույս ունի, որ Գալուստ Սահակյանը երկար չի ձգի ԱԺ նախագահի պաշտոնում
Օրվա մամուլ
09:29 20/05/2014

Շարմազանովը հույս ունի, որ Գալուստ Սահակյանը երկար չի ձգի ԱԺ նախագահի պաշտոնում

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրել է. «Ազգային ժողովի նորընտրի նախագահ Գալուստ Սահակյանն ակնհայտորեն դժվարություններ ունի նիստերը վարելու հարցում: Նա շփոթում է հերթականությունը, քվեարկությունը խառնում է գրանցման հետ, չի պահում պրոցեդուրաները:

Տարօրինակն այն է, սակայն, որ այս իրավիճակը լրջորեն զվարճացնում է ԱԺ փոխնախագահ մեկ այլ հանրապետական Էդուարդ Շարմազանովին: Սահակյանի ամեն մի սխալի վրա Շարմազանովը քթի թակ քրքջում է, ընդ որում՝ դա անում է խորհրդարանի մյուս հանրապետական պատգամավորներին ի տես: Շարմազանովը, թերևս, հույս ունի, որ Գալուստ Գրիգորիչը երկար չի ձգի ԱԺ նախագահությունում»:

Placeholder
Շարմազանովը հույս ունի, որ Գալուստ Սահակյանը երկար չի ձգի ԱԺ նախագահի պաշտոնում