Արա Բուդաղյանի համար անակնկալ է եղել Տիգրան Կարապետյանի ինքնաբացարկը
Օրվա մամուլ
08:58 21/05/2014

Արա Բուդաղյանի համար անակնկալ է եղել Տիգրան Կարապետյանի ինքնաբացարկը

Հունիսի 8-ին Գորիսի քաղաքապետի ընտրություններում առաջադրված Բուդաղյանների կրտսեր եղբայրը՝ Արա Բուդաղյանը, երեկ ինքնաբացարկ էր հայտնել հօգուտ Գորիսի քաղաքապետի մեկ այլ թեկնածու Տիգրան Կարապետյանի: Վերջինս համարվում է Սյունիքի ներկա մարզպետ Վահե Հակոբյանի հովանավորյալը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Տիգրան Կարապետյանը ևս ինքնաբացարկ է ներկայացրել:

«Ժամանակ»-ը Արա Բուդաղյանից հետաքրքրվել է` սա նշանակո՞ւմ է, որ իր սպասելիքները չարդարացան:

«Դե հա, չարդարացան էլի»,-ի պատասխան ասել է Բուդաղյանը:

«Ես առաջադրվել էի այն նպատակով, որ վերջում պաշտպանեմ Տիգրան Կարապետյանին»,- նշել է Բուդաղյանը՝ շարունակելով, որ Տիգրան Կարապետյանի հետ նախապես պայմանավորվածություն է եղել, որ ինքը հանելու է թեկնածությունը նրա օգտին:

«Մինչև վերջին րոպեները ինքնաբացարկի զրույց չի եղել: Իմ համար անակնկալ էր»:

Placeholder
Արա Բուդաղյանի համար անակնկալ է եղել Տիգրան Կարապետյանի ինքնաբացարկը