«Gallup». Դրական էմոցիաները Ադրբեջանում ցածր են, Հայաստանում` բարձր
Տարածաշրջան
14:00 22/05/2014

«Gallup». Դրական էմոցիաները Ադրբեջանում ցածր են, Հայաստանում` բարձր

Ամերիկյան հասարակական կարծիքի ուսումնասիրության «Gallup» հայտնի ինստիտուտը կազմել է 2013-ի աշխարհի ամենադրական երկրների վարկանիշային աղյուսակը: Այս մասին տեղեկանում ենք «Gallup»-ի պաշտոնական կայքից:

Ուսումնասիրությունները «Gallup»-ն իրականացրել է 138 երկրներում:

Չնայած կոնֆլիկտների և միջադեպերի մասին պատմող նորությունների առատությանը, ամբողջ աշխարհում մարդիկ, այնուամենայնիվ ստանում են դրական էմոցիաներ, գոնե 10-ից 7-ը ամբողջ աշխարհում հայտնում են բազմաթիվ հաճելի պահերի անցկացման մասին, ընդ որում մեծամասնությունը` 51%-ը, հայտնում է, որ անցած օրը շատ հաճելի ժամանակ է անցկացրել:

«Gellup»-ն էլ իր հարցվողներին ուղղած հարցերում հետաքրքրվել է անցկացրած հաճելի ժամանակի ու դրական էմոցիաների մասին:

Ըստ այդմ՝ 11 ամենադրական երկրներից 10-ը Լատինական Ամերիկայում են: Երրորդ տարին անընդմեջ ցուցակը գլխավորում է Պարագվայը դրական էմոցիաների մասին բարձրաձայնել է հարցվողների 87 տոկոսը:

Ցածր դրական զգացողության մակարդակով երկրների ցուցակում է հայտնվել Ադրբեջանը՝ 55%, Բելառուսը՝ 54%, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը՝ կրկին 55%-ով: Ցուցակը գլխավորում է Սիրիան:

Վրաստանն ու Հայաստանը 56% դրական զգացողության ցուցանիշով, իսկ Թուրքիան 62% համալրում են դրական երկրների ցանկը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա դրական էմոցիաներ ունեցող բնակչության թիվը կազմում է 35%, իսկ Իրանում՝ 63%:

«Gallup»-ը նաև նշում է, որ այն երկրներում որտեղ գումար շատ են վաստակում, այնտեղ դրական էմոցիաները ավելի բարձր են:

Հարցումներն իրականացվել են յուրաքանչյուր երկրում 15 տարեկանից բարձր 1000 հարցվողների շրջանում:

Placeholder
«Gallup». Դրական էմոցիաները Ադրբեջանում ցածր են, Հայաստանում` բարձր