Սուրեն Քրմոյանն արդարադատության փոխնախարար կնշանակվի
Օրվա մամուլ
08:32 22/05/2014

Սուրեն Քրմոյանն արդարադատության փոխնախարար կնշանակվի

Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը որոշման նախագիծ է ներկայացնելու նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանին աշխատանքից ազատելու մասին:

«Ժամանակ»-ի հարցին՝ ի՞նչն է Քրմոնյանից ազատվելու պատճառը, նախարար Արմեն Մուրադյանը չի պատասխանել՝ հայտարարելով, թե հեռախոսով հարցերի չի պատասխանում: Առողջապահության նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանին թերթը հարցել է, թե նոր նախարարը չի՞ ցանկացել Սուրեն Քրմոյանի հետ աշխատել, թե Քրմոյանը չի՞ ցանկացել նոր նախարարի հետ աշխատել:

«Նման խնդիր չկա: Իրենք 15 տարվա ընկերներ են, Քրմոյանն ավելի լավ աշխատանքի է գնալու»,- ի պատասխան ասել է մամուլի խոսնակը՝ չմասնավորեցնելով, թե որն է «ավելի լավ» աշխատանքը:

Թերթի աղբյուրների հաղորդմամբ՝ Սուրեն Քրմոյանն այսօր կնշանակվի արդարադատության փոխնախարար:

Placeholder
Սուրեն Քրմոյանն արդարադատության փոխնախարար կնշանակվի