Դավիթ Պառավյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Սպորտ
17:39 22/05/2014

Դավիթ Պառավյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարի ութերորդ տուրում պարտության մատնեց միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանին և 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հարությունյանը 5,5 միավորով ընթանում է երկրորդ տեղում:

Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանն ունի 4,5 միավոր: Հայկը մրցաշարի միակ մասնակիցն է, ով չի կրել ոչ մի պարտություն:

Placeholder
Դավիթ Պառավյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը