Ավարտական քննությունները կմեկնարկեն հունիսի 2-ից
Կրթություն, գիտություն
14:36 22/05/2014

Ավարտական քննությունները կմեկնարկեն հունիսի 2-ից

Մայիսի 23-ին վերջին զանգ կհնչի հանրապետության կրթական հաստատությունների շուրջ 25 000 աշակերտների համար: Վերջին զանգի տոնական միջոցառումներ կլինեն մայրաքաղաքում և մարզերում:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը աշակերտներին և նրանց ծնողներին կոչ արեց հնարավորինս զերծ մնալ ճոխություններից. «Ոչ բոլոր շրջանավարտներն ունեն դրա հնարավորությունը»:

Նա հիշեցրեց, որ դրամահավաքությունն արգելված է և հորդորեց ցանկացած նման դեպքում դիմել ու բողոք ներկայացնել:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետը հավելեց, որ ոստիկանության ներկայացուցիչները հանդիպել են աշակերտների, ծնողների և ուսուցիչների հետ, զգուշացրել նրանց այդ օրը լինել ավելի քան ուշադիր:

Հանրակրթության վարչության պետը տեղեկացրեց նաև, որ ավարտական քննությունները կմեկնարկեն հունիսի 2-ից։

Placeholder
Ավարտական քննությունները կմեկնարկեն հունիսի 2-ից