Սինոփսիսի եկամուտը ֆինանսական տարվա երկրորդ քառորդին կազմել է 517.7 մլն դոլար
Տնտեսություն
15:17 22/05/2014

Սինոփսիսի եկամուտը ֆինանսական տարվա երկրորդ քառորդին կազմել է 517.7 մլն դոլար

Սինոփսիս ընկերությունը (Nasdaq: SNPS)՝ ինտեգրալ սխեմաներում (ԻՍ) և էլեկտրոնային համակարգերում նորարարությունների արագացման համար օգտագործվող ծրագրային ապահովման, մտավոր սեփականության և ծառայությունների մատակարարման ոլորտում համաշխարհային առաջատարը, այսօր հայտնել է 2014 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի տվյալները:

2014 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի համար Սինոփսիսը հայտնել է 517.7 մլն ԱՄՆ դոլլար եկամտի մասին, որը գերազանցում է 2013 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի 499.3 մլն ԱՄՆ դոլլար եկամուտը 3.7 տոկոսով: Այս մասին հայտնում են Սինոփսիս Արմենիա ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Մեր երկրորդ քառորդի արդյունքները շատ հզոր էին, առաջնորդված առողջ բիզնեսի բոլոր առանցքային ոլորտներով,- ասում է Սինոփսիսի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Աարտ դե Ջիզը: - Ի հավելումն ասեմ, որ մենք ներկայացրել ենք մի քանի նոր կարևոր պրոդուկտներ, ներառյալ IC Compiler II-ը, որը փոխել է թվային նախագծման մեջ խաղի կանոնները, և մենք ավարտել ենք Coverity ընկերության ձեռքբերումը՝ մուտք գործելով ծրագրային ապահովման որակի, փորձարկման և անվտանգության ձևավորվող շուկա»:


 

Placeholder
Սինոփսիսի եկամուտը ֆինանսական տարվա երկրորդ քառորդին կազմել է 517.7 մլն դոլար