Անահիտ Բախշյան. Վերջին զանգի օրը բովանդակություն պիտի լինի
Կրթություն, գիտություն
11:40 23/05/2014

Անահիտ Բախշյան. Վերջին զանգի օրը բովանդակություն պիտի լինի

Վերջին զանգի օրը բովանդակություն պիտի լինի, կարծում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման իր ավարտական տարվա և դպրոցում աշխատած տարիների վերջին զանգերը հիշելով, նա ասաց. «Ամեն մարդ նստի և սպասի, թե ինչ պիտի ասեն իր մասին: Ես անհամբեր սպասում էի, թե ինձ ինչպես պիտի նմանակեն: Դրա համար դրամահավաք պետք չէ, մի փունջ ծաղիկ ուսուցչին… այո, ուսուցիչն արժանի է: Մնացածը պետք չի»:

Իր Վերջին զանգից Անահիտ Բախշյանը շատ քիչ հիշողություն ունի:

«Դպրոցում ինչ-որ բան եղավ: Բայց գիտե՞ք քանի տարի առաջ է եղել, իրավունք ունեմ մոռանալու: Դասղեկն էլ տղամարդ էր, նույնիսկ ծաղկեփունջ էլ չառանք իրեն, ի՞նչ դրամահավաքի մասին է խոսքը: Հիշում եմ, թե ինչ խանդաղատանքով եմ գրականության ուսուցչիս ծաղիկ նվիրել այդ օրը»,-պատմեց Անահիտ Բախշյանը:

ԿԱԻ փոխտնօրենն ընդգծեց, որ այդ օրը երեխայի համար պիտի տոն լինի, երեխան պիտի գնա և ամբողջացնի իր կենսագրությունը, իսկ անունը՝ կլինի վերջին դաս, թե զանգ, կարևոր չէ:

Հավելենք, որ Անահիտ Բախշյանն իր հետ բերել էր իր սիրելի աշակերտներից մնացած հուշերն ու նրանց դպրոցական պատմության մասին փաստաթղթեր:

Placeholder
Անահիտ Բախշյան. Վերջին զանգի օրը բովանդակություն պիտի լինի