Հարությունյանն ու Պառավյանը գլխավորում են մրցաշարային աղյուսակը
Սպորտ
17:20 23/05/2014

Հարությունյանն ու Պառավյանը գլխավորում են մրցաշարային աղյուսակը

Միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը և Դավիթ Պառավյանը Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում 9 տուրից հետո վաստակել են 6,5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:

ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանն ունի 5,5 միավոր: Հայկը մրցաշարի միակ մասնակիցն է, ով չի կրել ոչ մի պարտություն:
 

Placeholder
Հարությունյանն ու Պառավյանը գլխավորում են մրցաշարային աղյուսակը