Փաշիկյանը` առաջատարների խմբում
Սպորտ
17:41 23/05/2014

Փաշիկյանը` առաջատարների խմբում

Գրոսմայստեր Արման Փաշիկյանն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Գ. Աղզամովի հուշամրցաշարում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 6,5 միավոր: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:

Փաշիկյանը գրոսմայստերներ Աբհիջիթ Գուպտայի (Հնդկաստան), Յուրի Կուզուբովի (Ուկրաինա), Միխեիլ Մճեդլիշվիլու (Վրաստան) և Պավել Սմիրնովի (Ռուսաստան) հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն առաջատարներից հետ է մնում կես միավորով:
 

Placeholder
Փաշիկյանը` առաջատարների խմբում