ՀՀ վարչապետը մասնակցել է «Վերջին զանգի» միջոցառմանը, պարել շրջանավարտների հետ (լուսանկարներ)
Օրվա թեմա
13:32 23/05/2014

ՀՀ վարչապետը մասնակցել է «Վերջին զանգի» միջոցառմանը, պարել շրջանավարտների հետ (լուսանկարներ)

Հայաստանի հանրակրթական դպրոցներում այսօր հնչում է ավարտական «Վերջին զանգը». 25 հազար աշակերտ հրաժեշտ է տալիս դպրոցին: Կառավարության ղեկավարն ու կառավարության անդամներն այցելել են տարբեր դպրոցներ՝ մասնակցելով «Վերջին զանգի» հանդիսավոր արարողությանը:

Այդ առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանը եղել է Երևանի թիվ 119 ավագ դպրոցում: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը, ծնողներ, հյուրեր:

Վարչապետը դիտել է շրջանավարտների պատրաստած տոնական համերգ-միջոցառումը, որի ընթացքում դպրոցի սաները հանդես են եկել երաժշտական և պարային կատարումներով:

Նախորդող հրապարակում՝

Վարչապետ. Մենք ապագայում ունենալու ենք հզոր Արցախ, հզոր Հայաստան

Placeholder
ՀՀ վարչապետը մասնակցել է «Վերջին զանգի» միջոցառմանը, պարել շրջանավարտների հետ (լուսանկարներ)