ԱԺ-ն սկսում է քննարկել 2013թ-ի բյուջեի կատարողականը
Քաղաքական
18:11 24/05/2014

ԱԺ-ն սկսում է քննարկել 2013թ-ի բյուջեի կատարողականը

Երկուշաբթի օրը` մայիսի 26-ից սկսած Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկում են Հայաստանի 2013թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներն ըստ ոլորտների: Դրանք կշարունակվեն մինչև հունիսի 6-ը:

Ըստ օրակարգի, 2013-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ներկա կլինեն ՀՀ վարչապետը և կառավարության այլ անդամներ, ովքեր յուրաքանչյուրը կներկայացնի իր ոլորտին վերաբերող ցուցանիշները:
 

Placeholder
ԱԺ-ն սկսում է քննարկել 2013թ-ի բյուջեի կատարողականը